Հայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի մեդիակայսրությունում 50 տարի աշխատելուց հետո Dow Jones-ի ղեկավար Լես Հինթոնը հրաժարական է տվել: Պատճառը եղել է News of the World-ի լրագրողների գաղտնալսումների հետ կապված սկանդալը: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, հրաժարականի մասին դիմումում նա գրել է. «Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր տուժել են News of the World-ի գործողություններից»:
Ավելի վաղ իր պաշտոնը թողնելու մտադրության մասին հայտարարել էր նաեւ News International հրատարակչական տան ղեկավար Ռեբեկա Բրուքսը:
Նշենք, որ Dow Jones-ը հրատարակում է հայտնի The Wall Street Journal պարբերականը, ինչպես նաեւ ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի հրատարակիչներից է:




























