Համեմատել Ղազախստանի եւ Հայաստանի կարեւորությունը Ռուսաստանի համար հնարավոր չէ. Ղազախստանը Մոսկվայի համար երկրորդը կամ գուցե առաջինն է իր կարեւորությամբ, ի տարբերություն Հայաստանի։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա բացատրեց, որ Ռուսաստանի սահմանը Ղազախստանի հետ երկարությամբ երկրորդն է աշխարհում, փաստացի սահման չկա, այնտեղ մոտ 4 միլիոն ռուս է ապրում, արեւմտյան կապիտալն այդ երկրում հսկայական դեր ունի՝ ի տարբերություն ռուսական ներդրումների։
Ռուսաստանի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորքերը Ղազախստան մտցնելու կարեւորությունը, նրա խոսքով, կապված է երկրի փլուզումը կանխելու հետ, քանի որ դա աղետ կլիներ Մոսկվայի համար, որը շեշտը դնում է քաոսի չեզոքացման վրա, իրենից ավելի կախված կողմում:
Փորձագետը նշեց, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ մեխանիզմի գործարկման առումով Հայաստանի համար այլ վարքագծի լուրջ հնարավորություն չի եղել։ «Չեմ կարծում, որ որեւէ մեկը լրջորեն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կապակցությամբ։ Հանգամանքների բերումով նա Հավաքական անվտանգության խորհրդի ղեկավար դարձավ, եւ հենց նա ստիպված եղավ անել այդ հայտարարությունը»,- հավելեց նա:
Իսկանդարյանը մատնանշեց միջադեպի առնչությամբ Թուրքիայում եւ Ադրբեջանում տիրող ակնհայտ հիստերիան ապստամբողների մոտ առկա լուրջ պանթյուրքիստական տրամադրությունների կապակցությամբ, ինչպես նաեւ՝ լուրջ հիստերիկ տրամադրությունները Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում եւ Ուկրաինայում:
Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի առկայությունը Ղազախստանում, ըստ նրա, կարճաժամկետ հեռանկարում տակտիկական առումով շատ բան կփոխի։ «Ամեն ինչ գնում է նրան, որ ռուսները փորձում են պարիսպներ դնել եւ բաշխել պատասխանատվության գոտիները։ Այս գործընթացն ընթանում է Հարավային Կովկասում Թուրքիայի մասնակցությամբ»,- ասաց նա։
Քաղաքագետը հորդորեց չհամեմատել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցածը Ղազախստանում այժմ տեղի ունեցողի հետ։ «Բացի այդ, Մոսկվան աջակցեց Տոկաեւին, ոչ թե Նազարբաեւին։ Սա Ռուսաստանի մարտավարությունն է՝ կխոսենք ցանկացած իշխանության հետ, որը կլինի։ Իսկ մարդուն (նկարագրում է նաեւ Փաշինյանի պահվածքը՝ խմբ.), ով ուզում է գալ իշխանության, պետք է խարխլել ներկայիս իշխող ուժի դիրքերը, իսկ երբ ինքն է գալիս, ապա պետք է պաշտպանել այդ աթոռը»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը։




























