Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ:

Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն։