Հնդկաստանը հունվարի 11-ից մեկշաբաթյա կարանտին է սահմանել նույնիսկ պատվաստված զբոսաշրջիկների համար, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)։
Նոր կորոնավիրուսի լայն տարածման պատճառով Հնդկաստան մեկնող ճանապարհորդներից՝ անկախ պատվաստման կարգավիճակից, կպահանջեն անցնել յոթօրյա կարանտին։ Դրա ավարտից հետո անհրաժեշտ է անցնել վճարովի ՊՇՌ թեստ եւ արդյունքը ներբեռնել Air Suvidha պորտալում:
Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս Հնդկաստան մեկնող ռուս զբոսաշրջիկներին երկիր ժամանելուն պես անցնել եւս մեկ վճարովի ՊՇՌ թեստ։ Դրա արդյունքին պետք է սպասել օդանավակայանում։
Սակայն Հնդկաստանի իշխանությունների պաշտոնական կանոնների համաձայն՝ նման թեստ է նախատեսվում միայն «ռիսկային» երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Չնայած դրան՝ ռուսաստանյան տուրօպերատորների մեծ մասը զգուշացնում է, որ նման թեստն անհրաժեշտ է։





























