ԿԺԴՀ-ն երեքշաբթի բարեհաջող հիպերձայնային հրթիռ է փորձարկել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Նրա խոսքով՝ փորձարկումները տեղի են ունեցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ Հրթիռը թռել է 1000 կմ եւ ճշգրիտ խոցել թիրախը։
Փորձարկումներն ուղղված էին մշակված գերձայնային զենքի համակարգի տեխնիկական բնութագրերի վերջնական ստուգմանը։

Հարավային Կորեայի շտաբերի պետերի կոմիտեի տվյալներով՝ հունվարի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին, ԿԺԴՀ-ի ներքին տարածքից Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հրթիռը թռել է ավելի քան 700 կմ, թռիչքի բարձրությունն ամենաբարձր կետում եղել է 60 կմ, թռիչքի արագությունը համապատասխանում է M=10 թվին (ավելի քան 12 հազար կմ/ժ)։ Կոմիտեի տվյալներով՝ արձակումը, հավանաբար, իրականացվել է ԿԺԴՀ-ի զորքերի ձմեռային զորավարժությունների շրջանակներում։

Իր հերթին Kyodo-ն հայտնել է, որ հրթիռն ընկել է Ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում։ Գործակալության կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ արձակման հետեւանքով Ճապոնիայի տարածքին հասցված որեւէ վնասի մասին եւս չի հաղորդվել: