ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։
Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ։





























