Ռուսաստանը տրամադրված է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը երբեք երկխոսություն վարելու համար քաղաքական կամքի պակաս չի ունեցել, սակայն պետք չէ գործընթաց հանուն գործընթացի, անհրաժեշտ է կոնկրետ արդյունք։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանում երբեք քաղաքական կամքի պակաս չի եղել՝ բանակցելու, բանակցությունները շարունակելու համար։ Հակառակը, մենք բազմիցս բախվել ենք այս բանակցությունները վարելու մեր գործընկերների դժկամությանը։ Եվ ես կասկած չունեմ, որ բանակցությունները շարունակելու քաղաքական կամքի պակաս չի լինի։ Պետք է լինի կոնկրետ արդյունք, կոնկրետ պատասխան»,-ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Հանդիպումը հաջորդել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններին, որոնք տեղի են ունեցել հունվարի 9-10-ը Ժնեւում։





























