Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ինքնաթիռներ ՀԱՊԿ ուժերի կազմում ներառված հայ զինվորականներին Ղազախստանից տեղափոխել են մշտական ​​տեղակայման վայրեր, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք Իլ-76 ինքնաթիռներով Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմն ու տեխնիկան հայրենիք են հասցվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 11 ինքնաթիռներ իրենց տեղակայման վայրեր են հասցրել Բելառուսի եւ Տաջիկստանի հանրապետությունների խաղաղապահների ստորաբաժանումները։