Ֆրանսիական ճանաչված «France Football» պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները: Իսպանիան ցանկում ներկայացված է վեց հոգով՝ ամենաշատը ցանկում: Եվրոպայի լավագույն խաղացող կարողացան դառնալ նաեւ հինգ բրազիլացիներ: Ֆրանսիացիները ցանկում ներկայացված են 4 ֆուտբոլիստներով:

Հիշեցնենք, որ անցած տարի հեղինակավոր մրցանակին տիրացավ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այն ժամանակ հանդես էր գալիս անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում: Ուշագրավ է, որ ցանկում բացակայում են իտալացի եւ գերմանացի ֆուտբոլիստները:

Եվրոպական ամենահեղինակավոր մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 1-ին:

Իսկ 30 հավակնորդների ցանկն այսպիսին է.

Դարպասապահներ՝ Իկեր Կասիլիաս (Իսպանիա, «Ռեալ»), Ժուլիո Սեզար (Բրազիլիա, «Ինտեր»),

Պաշտպաններ՝ Մայկոն (Բրազիլիա, «Ինտեր»), Ջոն Թերրի (Անգլիա, «Չելսի»), Նեմանյա Վիդիչ (Սերբիա, «ՄՅու»),

Կիսապաշտպաններ՝ Դիեգու (Բրազիլիա, «Յուվենթուս»), Ֆրանսեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա, «Արսենալ»), Սթիվեն Ջերարդ (Անգլիա, «Լիվերպուլ»), Ռայան Գիգզ (Ուելս, «ՄՅու»), Յոհան Գյուրկուֆ (Ֆրանսիա, «Բորդո»), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»), Կակա (Բրազիլիա, «Ռեալ»), Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա, «Չելսի»), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա, «Բավարիա»), Չավի Էռնանդես (Իսպանիա, «Բարսելոնա»), Յայա Տուրե (Կոտ դ'Իվուար, «Բարսելոնա»), Անդրեյ Արշավին (Ռուսաստան, «Արսենալ»), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»):

Հարձակվողներ՝ Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»), Դիդյե Դրոգբա (Կոտ դ'Իվուար, «Չելսի»), Էդին Դզեկո (Բոսնիա, «Վոլֆսբուրգ»), Սամուել Էտո՜Օ (Կամերուն, «Ինտեր»), Ֆերնանդո Տորրես (Իսպանիա, «Լիվերպուլ»), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ, «Ատլետիկո»), Թիերի Անրի (Ֆրանսիա, «Բարսելոնա»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, «Բարսելոնա»), Լուիշ ֆաբիանու (Բրազիլիա, «Սեւիլիա»), Լեոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Ուեյն Ռունի (Անգլիա, «ՄՅու»), Դավիդ Վիլյա (Իսպանիա, «Վալենսիա»):