Պարագվայի խոհարարների խումբը  հոթ-դոգ պատրաստելու ռեկորդ է սահմանել այս հանգստյան օրերին: Խոհարարները պատրաստել են աշխարհի խոշորագույն հոթ-դոգը, որը կշռում է 265կգ եւ ունի 203,8 մետր երկարություն: Ռեկորդը սահմանվել է Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսում` մայրաքաղաք Ասունսիոնից ոչ հեռու գտնվող փոքրիկ մի քաղաքում: Այս մասին հաղորդել է kp.ru-ն:

Հսկա հոթ-դոգի պատրաստմանը մասնակցել է 245 խոհարար, այն պատրաստել են գազի հատուկ վառարանում: Ուտեստը պատրաստելուց հետո, ավելի քան 2000 այցելուներ հնարավորություն են ունեցել համտեսել այն անվճար:

Պարագվայի խոհարարների ձեռքբերումն արդեն արձանագրվել է «Գինեսի» ռեկորդների գրքում: