Իռլանդիայի Ryanair ավիաընկերությունը որոշել է News of the World-ի հետ կապված սկանդալի սյուժեն օգտագործել իր գովազդի համար: Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն` վկայակոչելով MarketingWeek-ին, ավիաընկերության կայքում եւ բրիտանական լրատվամիջոցների էջերում տեղադրված գովազդում News International հրատարակչության նախկին ղեկավար Ռեբեկա Բրուքսը, ով հրաժարական տվել նախորդ շաբաթ, ասում է. «Ես կթռչեմ այստեղից Ryanair-ի հետ»:
Մյուս գրությունները նույնպես այդ սկանդալային պատմության հետ կապ ունեն:




























