Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են ակտիվացնել աշխատանքը ԵՏՄ-ի եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի առաջնորդների՝ միջազգային հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ։

«Կողմերը մտադիր են ակտիվացնել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման ծրագրերի միացման ուղղությամբ, ինչպես նաեւ խորացնել տարբեր ոլորտներում գործնական համագործակցությունը, բարձրացնել փոխկապակցվածության մակարդակը  Ասիախաղաղօվկիանոսյան եւ Եվրասիական տարածաշրջանների միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ։