Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ԱՄՆ քաղաքացի 52-ամյա Սթյուարտ Նոզզետին։ Նա կասկածվում է մի մարդու գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, ով իսրայելական հետախուզության գործակալ է համարվում։
Ինչպես հայտնում է BBC-ն, Նոզզետն աշխատել է ինչպես Պենտագոնում, այնպես էլ NASA-ում։ Քննությանն տվյալներով, փաստաթղթերը նա փոխանցել է պարգեւատրումների դիմաց։ Ինչպես պարզվել է, գաղտնի տեղեկությունները Նոզզետիին հասանելի են եղել 1989-2006թթ.։ ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ գիտնականը կարող է տիրապետել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը վերաբերող տվյալների։
Գիտնականի կողմից ստեղծված «Դաշինք՝ մրցակցելու ընդունակ տեխնոլոգիայի համար» կազմակերպությունը, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 2000-2006թթ. ընթացքում տեխնոլոգիական նորարարությունների առումով կառավարական մի շարք պատվերներ է իրականացրել։




























