Սաուդյան Արաբիայի Saudi Aramco աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող ընկերությունը բարձրացրել է մարտ ամսվա համար իր բոլոր տեսակի նավթի մատակարարման գները ասիական շուկայի հաճախորդների համա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Ըստ գործակալության տվյալների՝ Saudi Aramco-ն փետրվարի համեմատ 60 ցենտով բարձրացրել է Arab Light տեսակի գինը ասիական երկրների համար։ Այսպիսով, տվյալ տեսակի պրեմիումը կկազմի 2,8 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի մարտից ի վեր։

Saudi Aramco-ն նաեւ բարձրացրել է Ասիայի համար իր նավթի այլ տեսակների գները 0,4-0,7 դոլարով մեկ բարելի դիմաց: Սաուդյան Արաբիան յուրաքանչյուր ամսվա սկզբին ձեւավորում է մատակարարումների ժամանակացույց՝ հիմնված սպառողների պահանջների վրա: