Հոկտեբերի 20-ից երկշաբաթյա կարանտին է հայտարարվել Չիտայի բոլոր դպրոցներում,- հաղորդում է «Վեստի»-ն։ Բնակչության շրջանում գրիպով ու շնչուղիների սուր վարակով հիվանդացության համաճարակային շեմն այստեղ գերազանցում է գրեթե 3 անգամ, դիտվում է նաեւ A/H1N1 («խոզի գրիպ») գրիպով հիվանդացության աճ։ Ընդ որում բուհերն ու միջնակարգ մասնագիտական կրթական հաստատությունները կշարունակեն աշխատել։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալների համաձայն, ներկայումս Ռուսաստանում գրանցված է «խոզի գրիպով» վարակման 927 դեպք, իսկ գրիպի ու շնչուղիների սուր վարակի համաճարակ է գրանցվել արդեն Ռուսաստանի 8 քաղաքներում։




























