ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեան կոչ է արել խաղաղություն պահպանել 2010թ. կանադական Վանկուվեր քաղաքում տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիական եւ պարաօլիմպիական խաղերից առաջ, ընթացքում եւ հետո։ Այս կոչը պարունակվում է բանաձեւի նախագիծ, որը մտցվել է Կանադայի կառավարության եւ օլիմպիական կոմիտեի կողմից։

Բանաձեւը կոչ է անում նաեւ սպորտի միջոցով ազդել աշխարհի հակամարտությունները խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու վրա։

Միջազգային օլիմպիական կոմիտեի վերջերս վերընտրված նախագահ Ժակ Ռոգեն կողմ է այն մտքին, որ բանաձեւը գործնական պոտենցիալ ունի, ինչի մասին վկայում է նրա միաձայն հաստատումը։