ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, Տերտերի շրջանի Ղափանլի գյուղից ոչ հեռու։ Լեռնային Ղարաբաղի կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող ներկայացուցչի օգնականներ Իմրե Պալատինուսը, Ժասլան Նուրտազինը եւ Վլադիմիր Չոնտուլովը։
Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող ներկայացուցչի օգնականներ Իրժե Աբերլեն եւ Պիտեր Կին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ վերջին մոնիտորինգը ճակատային գծում տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։




























