Air Asia ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորների համար նախատեսված մասում օձը դարձել է արտակարգ վայրէջքի պատճառ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով NPR-ին:

«AirAsia-ն տեղյակ է Մալազիայում միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հինգշաբթի Կուալա Լումպուր-Տավաու չվերթի ժամանակ: Երբ գլխավոր օդաչուն տեղեկացել է դեպքի մասին, ինքնաթիռը սկսել է ուղեւորվել դեպի Կուչինգ եւ կատարել է արտակարգ վայրէջք ախտահանման համար: Դա շատ հազվադեպ է տեղի ունենում, ինչը կարող էր պատահել ցանկացած չվերթի ժամանակ»,-պատմել է ավիաընկերության անվտանգության ծառայության գլխավոր աշխատակիցը:

Ընկերության աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հասկանալ՝ ինչպես է սողունը հայտնվել սրահում: Այն չի կարողացել հասնել նստատեղերին, ուստի տուժածներ չկան: Հաղորդվում է, որ ուղեւորներին ուրիշ ինքնաթիռ են տրամադրել եւ նրանք նույն օրը կարողացել են հասնել իրենց քաղաք: