Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Ռուսաստանի համար հաջողակ է համարել աշխարհի 2010թ. առաջնության վիճակահանությունը, տեղեկացում է REGNUM գործակալությունը։
«Կարծում եմ, որ Սլովենիան հաջող մրցակից է, որովհետեւ Բոսնիան բավականին ուժեղ հարձակողական գիծ ունի։ Ուկրաինայի հետ խաղում կարող էր ավելի շատ քաղաքականություն լինել, քան ֆուտբոլ, ինչն անցանկալի էր։ Իսկ Իռլանդիան շատ մարտական թիմ ունի։ Այնպես որ, վիճակահանության արդյունքը գոհացնող է»,- հայտարարել է Չերչեսովը։
Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային խորհրդի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը հայտարարել էր, որ առայժմ պարզ չէ, թե Ռուսաստանի հավաքականը որտեղ կընդունի Սլովենիայի հավաքականին։




























