Ղրիմի քաղաքներից մեկի՝ Թեոդոսիայի ավելի քան հինգ հազար բնակիչներ հոկտեմբերի 20-ի առավոտյան ժամանակավորապես կտարհանվեն։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, այսօր սակրավորները կանխատեսում են հետագա ոչնչացման համար այստեղից փորձադաշտ տանել 1938թ. արտադրության, մոտ մեկ տոննա քաշով գերմանական ավիացիոն ռումբը։

Ինչպես հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը, կտարհանվի նաեւ Ռուսաստանի սեւծովյան նավատորմի այստեղ տեղաբաշխված անձնակազմը։

Ամբողջ շրջանը շղթայված կլինի ոստիկաններով, չեն աշխատի մանկապարտեզը, դպրոցը, հիվանդանոցը եւ խանութները։ Մարդիկ իրենց տներ կարող են վերադառնալ այն բանից հետո, երբ ռումբը կգտնվի անվտանգ տարածության վրա։

Մոտ մեկ տոննա տրոտիլին համարժեք այդ ռումբը նախօրեին հայտնաբերել եւ ջրի տակից հանել էին Թեոդոսիայի երկու բնակիչներ, որոնք, գազի բալոնի տեղ ընդունելով, ցանկացել են հանձնել այն որպես մետաղի ջարդոն։