ԱՄՆ ծովային հետեւակի պաշտոնաթող կապիտանը մեղավոր է ճանաչվել կամբոջացի աղջիկների բռնաբարության մեջ եւ 210 տարվա բանտարկության դատապարտվե դաշնային բանտում:
68-ամյա Մայքլ Ջոզեֆ Պեպեն դաշնային բանտում է 2007 թվականից, սակայն փետրվարի 14-ին դատապարտվել է սեռական ոտնձգությունների եւ իր զոհերին թմրանյութեր ներարկելու համար, որոնք բռնաբարության պահին 9-ից 12 տարեկան են եղել:
ԱՄՆ շրջանային դատավոր Դեյլ Ս. Ֆիշերը Պեպեի գործողությունները «հրեշավոր» եւ «սարսափելի» է անվանել եւ հավելել է, որ այն, ինչ Պեպեն արել է դեռահաս աղջիկների հետ, «խոշտանգում» է։
Պեպեն ի սկզբանե ձերբակալվել էր Կամբոջայում 2006 թվականին եւ երկու տարի անց մեղավոր էր ճանաչվել դաշնային օրենքի խախտման մեջ, որը պատժում է ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեկնում են արտերկիր՝ անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Տուժածներն ինքնաթիռով տեղափոխվել են ԱՄՆ եւ թարգմանչի օգնությամբ ցուցմունք են տվել։
Պեպեն, ով ապրում էր Օքսնարդում՝ Կալիֆորնիա, եւ կես դրույքով որպես պրոֆեսոր էր աշխատում Կամբոջայի համալսարանում, ձերբակալվել էր տեղական իշխանությունների կողմից 2006 թվականի հունիսին:
Չնայած նա դատապարտվել էր 2008 թվականին՝ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար չէր ածվել մինչեւ 2014 թվականը՝ դատախազության կողմից բացահայտված հակասությունների պատճառով:
Դատախազությունը նաեւ ապացույցներ է ներկայացրել, որ Պեպեն «տնային» մանկական պոռնոգրաֆիա է ունեցել:
Դատավճիռը կայացնելիս ԱՄՆ շրջանային դատավոր Դեյլ Ս. Ֆիշերը հայտարարել է, որ «չկա որեւէ դատավճռի հիմք, որը երբեւէ թույլ կտա Պեպեին դուրս գալ բանտից»:





























