Թուրքիան նախատեսում է հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցների նոր փաթեթ ներկայացնել։ Կառավարությանը մոտ կանգնած երեւանյան աղբյուրներն այդ միջոցները որակել են իբրեւ «եկեղեցու վերականգնման շրջանակներից ելնող ոչ մեծ խորհրդանշական քայլեր»։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն։
Թերթին հայտնի է դարձել, որ թուրքական կողմը որոշում է ընդունել դրական ազդանշաններ ուղարկել հայկական կողմին։ Պլաններից մեկն, ասում են, Երեւանում «Թուրքական ավիաուղիներ» ազգային ավիաընկերության գրասենյակի բացումն է։
«Որոշումը վերջնական չէ, սակայն լրջորեն քննարկվում է»,- ասել է գաղտնի աղբյուրը։
Երկրորդ պլանը նախատեսում է նոր չարթերային չվերթեր սկսել Երեւանի եւ Թուրքիայի Վան քաղաքի միջեւ։
Թերթին նաեւ հայտնի է դարձել, որ Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնատար անձանց՝ Հայաստան այցելելու մտահղացում կա։
Չնայած խնդիրներին՝ հայտնի է դարձել, որ թուրքական կողմը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցի ժամանակ մեծ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքեր ստեղծել։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները ստորագրել էին 2009 թվականին։ Դանից հետո բանակցությունները թուրքական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով մտել էին փակուղի:




























