Եվրամիությունը 6 միլիարդ եվրո կծախսի բրիտանական OneWeb համակարգի անալոգի վրա, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնին։
Նախագծի համար ԵՄ բյուջեից 2.4 միլիարդ կհատկացվի: Մնացած միջոցները պետք է փոխանցվեն ԵՄ երկրներից եւ եվրոպական արդյունաբերական խմբերից։ «Դա առաջնային նշանակություն ունի մեր ռազմավարական եւ տեխնիկական ինքնիշխանության տեսանկյունից»,- ասել է Բրետոնը:
Փետրվարին Կուրու տիեզերակայանից արձակվեց 34 OneWeb արբանյակներով «Սոյուզ-Ս-Բ» հրթիռը:





























