Ողջամիտ է ենթադրել, որ մենք մոտենում ենք համավարակի ավարտական փուլին, կարծում է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը։
«Կարծում եմ, որ սա ողջամիտ սցենար է»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք համարել, որ Covid-19 համավարակն այժմ ավարտական փուլում է գտնվում:
«80% հավանականության դեպքում, «օմիկրոնի» կամ SarsCov-2 վիրուսի զարգացմանը զուգընթաց, մենք ավելի ու ավելի քիչ ախտահարույց վիրուսներ կտեսնենք»,- ասել է նա:
Նրա խոսքով, կա եւս մեկ «20 տոկոսանոց սցենար, որտեղ մենք կտեսնենք հաջորդ մուտացիան՝ ավելի վտանգավոր, քան «օմիկրոնը»։ «Կարծում եմ՝ մեր բախտը բերել է, որ «օմիկրոնն» այնքան էլ ախտահարույց չէր, բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ամեն օր հազարավոր մարդիկ են մահանում մոլորակի վրա «օմիկրոնի» պատճառով»,- ասել է նա: «Փաստն այն է, որ այս վիրուսը չի անհետանա, հավերժ կմնա մարդկանց հետ, ինչպես գրիպը, եւ մենք ստիպված կլինենք ապրել դրա հետ»:





























