Պարզվում է, որ աշխարհի ամենահարուստ աշխարհամասում` Եվրոպայում, նույնպես սովի սպառնալիք կա: Ինչպես հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը (ԿԽՄԿ), Եվրամիության երկրներում եւս սով եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված այլ խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրության համաձայն, մթերք գնելը խնդիր է դառնում Իսպանիայում, Իտալիայում եւ այլ երկրներում:
ԿԽՄԿ-ն հայտնում է, որ մի շարք երկրներում ավելացել են ֆինանսական օգնություն տրամադրելու դիմումները` կուտակված պարտքերը փակելու կամ էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծառայությունների վարձավճարների համար: Այ հիմա, եվրոպացիները մեզ` հայաստանցիներիս ավելի լավ կհասկանան:




























