Համաձայն Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության պլանի՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22-ն ընկած հատվածում Ադրբեջանի ռազմածովային ուսումնարանի կուրսանտները որակավորման փուլ կանցնեն Թուրքիայում։ Այդ մասին հայտարարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 20-ը Անկարայում կանցկացվեն նյութատեխնիկական ապահովման կառավարման կուրսեր, հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 11-ը՝ ցամաքային գործողությունների տերմինոլոգիայի կուրսեր։