Ժամանակակից մարդիկ սկսել են զարգանալ եւ գրեթե անմիջապես բաժանվել են տարբեր խմբերի: Ավելի վաղ համարվում էր, որ խմբերը երկուսն էին: Սակայն նոր հետազոտության մեջ գիտնականներն ապացույցներ են ներկայացրել են, որոնք հերքում են այդ տեսությունը: Ժամանակակից մարդկանց վերամիավորումը տեղի է ունեցել միայն 100 հազարամյակ անց, հայտնում է Haaretz պորտալը։
Գիտնականները համեմատել են Արեւելյան, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում 18000-ից 5000 տարի առաջ ապրած մարդկանց գենոմները, ինչպես նաեւ՝ որոշ ժամանակակից մարդկանց, այդ թվում՝ ջու/հոանսիներինը հարավային Աֆրիկայում եւ մբուտիները Կենտրոնական Աֆրիկայում:
Պարզվել է, որ Սահարայից դեպի հարավ ժամանակակից աֆրիկացիները սերում են ոչ թե երկու, այլ երեք նախնական պոպուլյացիաներից, որոնք շատ տարբեր էին միմյանցից։
Առանձին գենետիկական գծեր զարգացել են արեւելյան, կենտրոնական եւ հարավային Աֆրիկայում ավելի քան 200 000 տարի առաջ եւ գուցե՝ շատ ավելի վաղ:
Թե երբ են ցրվել մարդկային պոպուլյացիաները, հայտնի չէ: Գիտնականները բաժանման ամենահավանական պատճառ են համարում աշխարհագրական գործոնը։ Իսկ հետո, հնարավոր է, 80,000-ից 50.000 տարի առաջ այդ խմբերը սկսել են շարժվել երկար հեռավորությունների վրա: Սերունդների ընթացքում նրանք հանդիպել եւ խառնվել են այլ խմբերի հետ, գրում է Planet Today-ը:





























