Հիդրոլոգիական ցիկլը կամ բնության մեջ ջրի շրջապտույտը նկարագրում է ջրի շարժը Երկրի վրա՝ ցամաքից երկինք եւ երկնքից տեղումների տեսքով դեպի ցամաք։ Մի խումբ գիտնականներ արձանագրել են ցիկլերի արագության կտրուկ փոփոխություն, ինչը հանգեցնում է կլիմայական իրավիճակի վատթարացման։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդածին ակտիվության աճը նպաստում է ջրի շրջապտույտի արագության ավելացման։ Փաստն այն է, որ ցիկլը սկսում է ինքնուրույն վերաբաշխել մոլորակի ջրի քանակությունը:
Հետազոտողները բացատրել են, որ նման փոփոխությունն անհետեւանք չի մնա Երկրի վրա յուրաքանչյուր մարդու համար։ Որոշակի տարածքներում ջրի ծավալների ավելացումը կբերի ուժեղ բնական երեւույթների, ինչպես նաեւ տեղումների ավելացման։
Գիտնականները կարծում են, որ կլիմայական բոլոր խնդիրների միակ լուծումը խոշոր կորպորացիաների եւ պետությունների կենտրոնացումն է կանաչ տեխնոլոգիաների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա, գրում է Planet Today-ը։





























