Ուկրաինայի կառավարությունը մտադիր է աստիճանաբար թողարկել ռազմական պարտատոմսեր մինչեւ 400 մլրդ գրիվնայի չափով (շուրջ 13,6 մլրդ դոլար): Այդ մասին հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է «Ուկրաինսկի Նովինի»-ն:
«Կառավարությունը որոշում է կայացրել իրականացնել պետական ներքին փոխառություններ մինչեւ 400 մլրդ գրիվնայի չափով զինվորական պարտատոմսեր աստիճանաբար ներդնելու միջոցով»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ սահմանվում է նաեւ զինծառայողների լրացուցիչ դրամական ապահովություն:
Կառավարությունը թույլ է տվել միջոցներն ուղղել բանակի աջակցությանը:
Հաղորդվում է, որ 2021թ. ֆինանսների նախարարությունը բյուջեն համալրել է 287,9 մլրդ գրիվնայով, 3 096 մլն դոլարով եւ 783 մլն եվրոյով ներքին պետական փոխառության պարտատոմսերի հաշվին, 2020թ. ֆինանսների նախարարությունը պետական բյուջեն ավելացրել է 258,8 մլրդ գրիվնայով, 3,9 մլրդ դոլարով եւ 845 մլն եվրոյով, իսկ 2019 թ.՝ 227,6 մլրդ գրիվնայով, 4,3 մլրդ դոլարով եւ 387 մլն եվրոյով:





























