Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները ոչնչացրել են բետոնե ամբարտակը, որը կառուցվել էր 2014թ. Խերսոնի մարզում Ղրիմին ջրի մատակարարումը փակելու համար, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Մեր զինվորականները ոչնչացրել են նացիստների կառուցած ամբարտակը, որը փակում էր Հյուսիս-Ղրիմյան ջրագիծը»:
Նրա խոսքով՝ Ղրիմին դնեպրյան ջրի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
Հինգշաբթի ռուս զինվորականները մոտեցել են Խերսոնին, ինչը թույլ է տվել արգելաբացել Հյուսիս-Ղրիմյան ջրագիծն ու վերականգնել թերակղզուն ջրի մատակարարումը: Ակսյոնովի խոսքով՝ այդ նպատակով անհրաժեշտ է նախապատրաստել պոմպային կայաններն ու հիդրոկառույցները:





























