Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բունդեսթագի պատգամավորներին կառավարության հատուկ նիստերի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ֆինանսավորումը բունդեսվերի ամրապնդման եւ վերազինման համար: Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով 2022 թվականին դաշնային բյուջեից անհրաժեշտ է միանվագ հատկացնել 100 միլիոն եվրո: Բացի այդ, ամեն տարի Գերմանիան կավելացնի ներդրումները պաշտպանական բյուջեում՝ հասցնելով դրանք երկրի ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսի մակարդակին:

Անդրադառնալով բնական գազի թեմային՝ Օլաֆ Շոլցը հիշեցրել է, որ Գերմանիային անհրաժեշտ է ամրապնդել էներգիայի վերականգնվող աղբյուրներին «էներգետիկ անցումը», եւ հայտարարել է Բրունսբյութելում եւ Վիլհելմսխաֆենում հեղուկ գազ ընդունելու համար երկու տերմինալների կառուցումն արագացնելու մասին:

Ուկրաինայում պատերազմի մասին խոսելիս Շոլցն անվանել է այն «մայրացամաքի պատմության մեջ բեկումնային պահ»: