Երկուշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է. ներդրողները վախենում են աշխարհաքաղաքական լարվածության պատճառով հումքի մատակարարման շղթաների ընդհատումներից, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.4 տոկոսով՝ հասնելով 4.5057 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ մեկ տոննա պղնձի գինն աճել է 0.09 տոկոսով եւ կազմել 9873 դոլար, ալյումինի գինը նվազել է 1.09 տոկոսով եւ կազմել 3357.5 դոլար, ցինկի գինը՝ 0.54 տոկոսով՝ մինչեւ 3621.5 դոլար։




























