Փետրվարի 28-ի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային Ժողովում ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային Ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները: