Հայաստանում կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի առցանց խանութներից ապրանքներ գնելու հետ կապված։ Այս մասին փետրվարի 28-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ ռուսական խանութների մասնաբաժինը Հայաստանի առցանց առեւտրի ոլորտում բավականին մեծ է։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս առումով ամենալուրջ հարցն այն է, թե ինչ կլինի դրամական փոխանցումների մասով:

Փորձագետը հիշեցրեց, որ ռուսական բանկերում քարտային փոխանցումների հետ կապված սահմանափակումներ կան։ «Դա նշանակում է, որ կարող են սահմանափակումներ լինել ռուսական խանութների հետ առցանց առեւտրի ոլորտում։ Պետք է հասկանալ, թե ինչպես են աշխատելու քարտային փոխանցումները՝ հաշվի առնելով SWIFT-ի մասով սահմանափակումները»,- ընդգծեց Մարտիրոսյանը։