Թուրքիան զգուշացրել է բոլոր երկրներին Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցնելու անթույլատրելիության մասին, հայտարարել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։

«Թուրքիան զգուշացրել է ափամերձ եւ ոչ ափամերձ բոլոր երկրներին նեղուցներով ռազմանավերի անցնելու անթույլատրելիության մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողության սկզբից նեղուցներով ռազմական նավերի անցնելու հայտեր չեն եղել։ Դիվանագետն ընդգծել է, որ Անկարան կշարունակի խստորեն հետեւել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին։

«Մինչ այսօր ռուսները հարցնում էին, թե անհրաժեշտության դեպքում կիրականացնե՞նք մենք Մոնտրյոն։ Մենք նրանց ասում էինք, որ խստորեն հետեւելու ենք պայմանավորվածությանը»,- ասել է նա։