Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային հանրությանը կոչ է արել ահաբեկչական պետություն ճանաչել Ռուսաստանի Դաշնությունը, հաղորդում է «Укринформ»-ը։
«Խարկովի կենտրոնական հրապարակի հրթիռակոծումը բացահայտ, անթաքույց ահաբեկչություն է։ Ոչ ոք չի ների։ Խարկովի ուղղությամբ այդ հարվածը ռազմական հանցագործություն է։ Սա Ռուսաստանի Դաշնության պետական ահաբեկչությունն է։ Այսուհետ Ռուսաստանն ահաբեկչական պետություն է։ Ակնհայտ է, որ դա պետք է պաշտոնապես ճանաչել։ Աշխարհի բոլոր պետություններին կոչ ենք անում անհապաղ արձագանքել ագրեսորի այս հանցավոր մարտավարությանը եւ Ռուսաստանը հռչակել ահաբեկչական պետություն։ Մենք պահանջում ենք, որպեսզի ահաբեկիչները միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկվեն »,- ընդգծել է Զելենսկին։





























