Երկրի ներսում համակարգված փորձ է արվում՝ միանալու Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ իշխանությունները դա թույլ չեն տա։

Կոբախիձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Ազգային միասնական շարժում» կուսակցությանը մեղադրել է երկիրը հակամարտության մեջ ներքաշելու համար եւ նշել, որ քաղաքական ուժը համակարգում է տվյալ գործընթացը։

Նա նաեւ խոստացել է, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն նման մտադրությունները եւ թույլ չեն տա, որպեսզի երկիրը միանա հակամարտությանը։