Եվրոպական միության կառույցներն ու կառավարությունները պետք է լրջորեն քննարկեն ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի խնդրանքը եւ պատասխանեն Կիեւի «օրինական» խնդրանքին, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է Reuters-ը։
Սակայն Միշելը նշել է, որ, թեեւ Ուկրաինայի հայտը «խորհրդանշական» էր, սակայն 27 երկրներից դաշինքում ընդլայնման հարցում միասնություն չկար: «Դա դժվար կլինի, մենք գիտենք, որ Եվրոպայում տարբեր տեսակետներ կան»,- ասել է Միշելը Եվրախորհրդարանում:
«Խորհուրդը (ԵՄ կառավարությունների) պետք է լրջորեն քննարկի խորհրդանշական, քաղաքական եւ իրավական խնդրանքը, որն արվել է, եւ համապատասխան ընտրություն կատարի վճռական եւ հստակ ձեւով»,- ասել է Միշելը:





























