ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մարտի 1-ին գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ իրավիճակը մերձարեւելյան տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան նախազգուշացրել է առափնյա եւ ոչ առափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացվող հատուկ օպերացիայի պատճառով։





























