Եվրամիությունը Ռուսաստանից թռիչքների արգելքը երկարաձգելու շուրջ բանակցություններ է վարում ամերիկացի գործընկերների հետ։
Ավիաընկերություններն արեւելք-արեւմուտք թռիչքների առանցքային միջանցքներում արդեն բախվում են պոտենցիալ երկարատեւ արգելափակումների այն բանից հետո, երբ ԵՄ-ն եւ Մոսկվան օդային տարածքի արգելքներ են սահմանել: Վաշինգտոնը չի բացառում նման գործողությունները։
«Այո, ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում, թե ինչ միջոցներ նրանք կձեռնարկեն»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ ռուս օլիգարխները, նույնիսկ երկքաղաքացիություն ունեցողները, չեն կարողանա շրջանցել ԵՄ օդային տարածքի արգելքը։ «Կարեւոր չէ՝ նրանք ԵՄ ռեզիդենտ են, թե ոչ։ Եթե Ռուսաստանի քաղաքացիներ են, չի թույլատրվի»,- ասել է պաշտոնյան։
«Ռուսաստանի քաղաքացիները կամ ռուսական ընկերությունները չեն կարող վարձակալել, ունենալ կամ վերահսկել ինքնաթիռ, որը կթռչի դեպի ԵՄ, ԵՄ-ից կամ ԵՄ-ի վրայով։ Այդպիսին է կանոնը»:
Կալինինգրադը, որը ուղիղ ցամաքային կապ չունի Ռուսաստանի հետ, չի ազատվում ԵՄ օդային տարածքը փակելուց, Reuters-ին ասել է եվրոպացի մեկ այլ պաշտոնյա։





























