Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճել են 5 տոկոսով, Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց ամրապնդվել է 110 դոլարից բարձր մակարդակում, 2014 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ WTI-ի գինը մոտեցել է 110 դոլարին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճում է 4.89 տոկոսով՝ մինչեւ 110.1 դոլար բարելի դիմաց, WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսների գինը՝ 4.97 տոկոսով՝ մինչեւ 108.55 դոլար։ Մեկ գիշերվա ընթացքում Brent-ի գինը գերազանցել է 111 դոլարը, 2014 թվականի հուլիսի 4-ից ի վեր առաջին անգամ WTI-ը հասել է 109.3 դոլարի առավելագույն մակարդակի։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով նավթի մատակարարումների խափանումների եւ երկրից էներգետիկ ընկերությունների դուրս գալու կապակցությամբ մտահոգությունները նպաստում են նավթի գների աճին: Այդպես, ռուսական շուկայից դուրս գալու մասին արդեն հայտարարել են BP-ն, Shell-ը, Equinor-ը, OMV-ն, Exxon Mobil-ը: