ԱՄՆ-ը մտադիր չէ Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Վրաստանի տարածքում։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած անվտանգության աշխատանքային խմբի նիստի արդյունքներին նվիրված Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախագահի հետ համատեղ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն։
Ըստ Վերշբոուի, ներկայումս այդ հարցի շուրջ բանակցություններ չեն տարվում, քանի որ «նման հարակարգերի տեղակայման հնարավոր օբյեկտներ են դիտարկվում միայն ՆԱՏՕ-ի երկրները»։
Իսկ ճեպազրույցների ժամանակ փոխնախարարը նշել է, որ ՀՀՊ-ի հարցով ներկայումս բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ եւ առկա է համագործակցության տարբերակ, այդ պատճառով էլ այլ ծրագրերի շուրջ բանակցությունները թեպետեւ դիտարկվում են, սակայն չեն տարվում։
Լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ Գուանտանամոյի բանտարկյալներին Վրաստան տեղափոխելու վրացական կողմի առաջարկին։ Այդ կապակցությամբ Վրաստանի ԱԳ փոխնախարար Գիգա Բոկերիան հայտարարել է, որ այդ հարցիշուրջ բանակցություններ այսօր չեն ընթացել, թեպետ Վրաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին «ցանկացած, այդ թվում եւ այդ հարցում»։
Իր հերթին Վերշբոուն նշել է, որ այդ հարցը ներկայումս քննարկվում է մի քանի երկրների հետ, որպեսզի մինչեւ տարվա վերջ հասցնեն կատարել «Գուանտանամո բանտի փակման վերաբերյալ նախագահ Օբամայի խոստումը»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Գուանտանամոյի բանտարկյալների Վրաստան տեղափոխման ենթադրյալ հնարավորությունը ոչ մի ձեւով կապված չէ Վրաստանում ամերիկյան ռազմակայանի հնարավոր շինարարության հետ. «Մենք այդ հարցը չենք դիտարկում այդ հարթությունում, եւ այդ հարցերը չենք կապում միմյանց հետ եւ ընդհանրապես մտադիր չենք ռազմակայան կառուցել Վրաստանում»։
Հիշեցնենք, որ Գուանտանամոյի բանտարկյալներին Վրաստանում ընդունելու պատրաստականության մասին ս. թ. սեպտեմբերին հայտարարել էր նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին։




























