Բնական գազի եվրոպական գներն այս շաբաթ բարձրացել են 60 տոկոսով, քանի որ ներդրողները խուճապի են մատնվել մատակարարումների խափանումների հետ կապված, գրում է Axios-ը։

Բնական գազի մոտավոր գները ոչ երկար ժամանակով չորեքշաբթի հասել են ռեկորդային մակարդակի՝ մեգավատ/ժամը 194 եվրո։

Եվրոպան բնական գազի 40 տոկոսն ստանում է Ռուսաստանից։ Գազը մայրցամաքում վճռական նշանակություն ունի տների ջեռուցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ արդյունաբերական գործունեության համար, եւ գների կտրուկ աճը կարող է քայքայել նրա տնտեսությունը։

Անցած ամռանը գազի շուկան դարձավ առաջին մարտադաշտը, որն արագ վերածվում է  տնտեսական պատերազմի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։

«Շուկայի մասնակիցները դիտարկում են մատակարարումների խափանումների հնարավորությունը»,- գրել են JPMorgan-ի՝ բնական գազի գծով վերլուծաբանները։ «Եվ, անշուշտ, մատակարարումների խափանումների հավանականությունը, մինչ մենք գրում ենք այս հոդվածը, աճում է»։

Առայժմ ռուսական գազը շարունակում է մատակարարվել Արեւմուտքին։ Վերլուծաբանների կարծիքով՝ Ուկրաինայում խողովակաշարերի ոչնչացումը, պատժամիջոցները կամ Ռուսաստանի քաղաքական որոշումները մատակարարումների դադարեցման մասին ռիսկեր են պարունակում։