Գերմանիայի կառավարությունը նավթի իր ազգային պահուստից բաց կթողնի 434 000 տոննա նավթ՝ Միջազգային էներգետիկական գործակալության (ՄԷԱ) անդամների համաձայնագրին համապատասխան, տեղեկացրել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Դա համապատասխանում է Գերմանիայի բաժնի 5,4 տոկոսին՝ ՄԷԱ համաձայնագրի շրջանակում։
Միացյալ Նահանգները եւ Միջազգային էներգետիկական գործակալության մյուս անդամ պետությունները պայմանավորվել են բաց թողնել նավթի պաշարների 60 մլն բարել, որպեսզի փոխհատուցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված մատակարարումների խափանման պատճառով հասցվող վնասները։




























