Այն բանից հետո, երբ դատարանը կարգավորել է վեճն այն մասին, թե ուներ արդյոք անցած տարի թագաժառանգ համարված արքայազնը թագավոր դառնալու օրինական իրավունք, զուլուսների նոր թագավորը կարող է թագադրվել, տեղեկացրել է Reuters-ը։
Քվազուլու Նաթալի բարձրագույն դատարանի դատավորը Փիթերմարիցբուրգ քաղաքում որոշում է կայացրել, որ արքայազն Միսուզուլու Զվելիթինին՝ հանգուցյալ թագավորի ավագ որդին, «գահի անվիճելի ժառանգորդն է»։
Զուլուսների թագավորը Հարավային Աֆրիկայում հիմնականում ծիսակարգային դեր է կատարում, բայց մեծ նշանակություն ունի 12 մլն զուլուսների համար, որոնք կազմում են երկրի ամենամեծ էթնիկական խումբը։ Թագավորը նաեւ վերահսկելու է մեծ հողակտորներ եւ զգալի կարողություն։
Թագի համար պայքարը արքայազն Միսուզուլուն սկսել է անցած տարի, թագավար Գուդվիլ Զվելիթինիի մահվանից հետո, որը գահն զբաղեցնում էր 1968-ից։ Թագավորի կտակում նրա կանանցից մեկը նշվել էր որպես զուլուսների թագուհի-ռեգենտ, բայց մահացել էր թագավորի մահվանից մեկ ամիս հետո։
Զուլուս երկու արքայադուստրերը հայտարարել էին, որ հանգուցյալ թագավորի կտակը կեղծվել է, եւ դիմել էին դատարան՝ դադարեցնելու համար Միսուզուլուի թագադրումը։
Դատավորը վճռել է, որ Միսուզուլուն օրինական ժառանգորդն է՝ հավանություն տալով, որպեսզի Հարավային Աֆրիկայում ապարտեիդից հեռո ավելի քան կես դարվա ընթացքում առաջին անգամ զուլուսը թագադրվի։
Բայց դատավորը դադարեցրել էր հանգուցյալ թագավորի կտակի կատարումը՝ մինչեւ դատական նիստը, որպեսզի ճշտի դրա իսկությունը։ Զվելիթինի թագավորի կարողությունը գնահատվում է 20 մլն դոլար։





























