ԱՄՆ տնտեսության վրա Ուկրաինայի հակամարտության ազդեցությունը «անորոշ» է։ Այս մասին հայտարարել է Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը, հաղորդում է AFP-ը։   

Քանի որ գներն աճում են վերջին չորս տասնամյակների ընթացքում ամենաարագ տեմպերով, իսկ նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց գրեթե 108 դոլարի։  

Այնուամենայնիվ, Փաուելը նշել է, որ կենտրոնական բանկը «զգույշ կգործի»։   

«ԱՄՆ տնտեսության վրա Ուկրաինա ներխուժման, պատժամիջոցների ու հետագա իրադարձությունների հետեւանքներն անորոշ են»,- ասել է նա Կոնգրեսում իր կիսամյակային ելույթում: «Մենք ուշադիր հետեւելու ենք իրավիճակին»,- հավելել է նա։  

Դաշնային պահուստային համակարգի որոշ պաշտոնյաներ կոչ են արել ավելի ագրեսիվ կերպով բարձրացնել գները՝ կես տոկոսով: Բայց անսովոր անմիջական հայտարարության մեջ Փաուելն ասել է օրենսդիրներին. «Ես հակված եմ առաջարկել եւ աջակցել 25 բազիսային կետով տոկոսադրույքի բարձրացմանը»:

Տնտեսագետները նշում են, որ թեպետ նավթի բարձր գները կարող են նպաստել գնաճի արագացմանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ այլ կողմնակի ազդեցություններ կարող են դանդաղեցնել տնտեսական վերականգնումը:

«Այս գնաճը նման չէ այն ամենին, ինչ մենք ունեինք տասնամյակների ընթացքում»,- հավելել է Փաուելը: