Moody's Investors Service (Moody's) միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի վարկանիշը վեց աստիճանով իջեցնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Moody's-ն իջեցրել է Ռուսաստանի կառավարության երկարաժամկետ էմիտենտի (ազգային արժույթով եւ արտարժույթով) եւ չապահովված պարտքի (ազգային եւ արտարժույթով) վարկանիշը մինչեւ «B3»՝ «Baa3» մակարդակ:
Միեւնույն ժամանակ, վարկանիշը, ինչպես նշում է գործակալությունը, շարունակում է մնալ հետագա իջեցման համար վերանայման ցուցակում:
Վերջերս Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի երկարաժամկետ արտարժույթի դեֆոլտի վարկանիշն իջեցրեց «BBB»-ից մինչեւ «B»:





























