Կատուների միջազգային ֆեդերացիան (FIFE) արգելել է Ռուսաստանից բերված կատուների մասնակցությունը ցուցահանդեսներին։
Կազմակերպության հայտարարության համաձայն՝ «FIFe-ի գործադիր խորհրդին ցնցել եւ վախեցրել է Ռուսաստանի Դաշնության բանակի ներխուժումն Ուկրաինայի Հանրապետություն»։
«Մեր ուկրաինացի գործընկերները հուսահատորեն փորձում են հոգ տանել իրենց կատուների եւ այլ կենդանիների մասին այս դժվարին պայմաններում։ FIFe-ն կարծում է, որ չի կարող պարզապես հետեւել այս վայրագություններին եւ ոչինչ անել, ուստի որոշվել է, որ Ռուսաստանից ոչ մի կատու չի կարող ներմուծվել եւ գրանցվել Ռուսաստանի սահմաններից դուրս FIFe-ի որեւէ տոհմային գրքում եւ մասնակցել FIFe-ի որեւէ ցուցադրության ՌԴ սահմաններից դուրս։
Սահմանափակումները գործում են մինչեւ 2022թ․ մայիսի 31-ը եւ անհրաժեշտության դեպքում կվերանայվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























