ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը Զապորոժիեի ԱԷԿ-ի իրավիճակը քննարկել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի հետ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ակտիվացրել է միջուկային միջադեպերի արձագանքման իր խումբը եւ հետեւում է իրավիճակին ԱՄՆ պաշտպանության նախարարության, Միջուկային արձագանքման հանձնաժողովի եւ Սպիտակ տան հետ միասին։ Ճառագայթման մակարդակը նորմի մեջ է. «Օբյեկտի կողքին ճառագայթման վտանգավոր ցուցանիշներ չենք տեսել։ Կայանի ռեակտորները պաշտպանված են հուսալի պաշտպանիչ կառույցներով, եւ ռեակտորներն անվտանգ կանգ են առնում»,- գրել է ամերիկացի նախարարը Թվիթերում։

Սպիտակ տան երկու պաշտոնյա հայտարարել է, որ վերջին տեղեկատվությամբ՝ Զապորոժիեի ատոմակայանում «ճառագայթման բարձր մակարդակի ցուցանիշներ չկան»։