Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ «Զապորոժիեի ԱԷԿ-ի հիմնական սարքավորումները հրդեհից չեն տուժել, տեղեկացրել է ԱԷՄԳ-ն Թվիթերում։ «Կայանի անձնակազմը հետեւանքները մեղմելու միջոցներ (է կիրառում)»։

Իրավիճակի հետ կապված՝ ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Միջադեպերի եւ վթարային իրավիճակների իր կենտրոնը սկսել է աշխատել «շուրջօրյա արձագանքման ռեժիմով»՝ «Զապորոժիեի ԱԷԿ-ում «լուրջ իրավիճակի» պատճառով։

Այսօր ավելի վաղ Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Տուզը նաեւ CNN-ին տեղեկացրել էր, որ կայանը կրիտիկական վնասվածքներ չի ստացել։